«Թալիբան» շարժումը նշել է, թե որ դեպքում Աֆղանստանի հետ զինադադար կկնքի
Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչը պայման է առաջարկել եռամսյա զինադադարի համար։ Այս մասին հայտնում է տեղական 1TV News-ը` վկայակոչելով Աֆղանստանի կառավարության բանակցող Նադեր Նադերիին:
Նշվում է, որ շարժումն առաջարկել է զինադադար կնքել այն դեպքում, երբ յոթ հազար բանտարկյալ ազատ արձակվի։ Այս ամենի հետ մեկտեղ շարժումը ցանկանում է նաև, որ իրենց հանեն ՄԱԿ-ի սև ցուցակից։
Ընդգծենք, որ «Թալիբան» շարժումը շարունակում է իր հսկողության տակ պահել Աֆղանստանի նահանգների և շրջանների մեծ մասը։