Պետք է պայքարել հանուն արդարության․ Քաջարանի կալանավորված քաղաքապետի դուստրը դիմել է միջազգային հանրությանը (տեսանյութ)
Քաջարանի կալանավորված քաղաքապետի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, դիմել է միջազգային հանրությանը։
«Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին:
Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ողջ պատերազմի ընթացքում հայրս գտնվել է առաջնագծում և պայքարել հանուն հայրենիքի: Սակայն դրա դիմաց, նա ստացավ հատուկ և հակաօրինական կալանք: Ահա, թե ինչ է պատահում այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել հանուն իրենց հայրենիքի և արժանապատվության համար:
Պետք է պայքարել հանուն արդարության...
We must struggle for justice...»,-տեսանյութին կից գրել է Փարամազյանի դուստրը։