Երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը մինչ հանդիպումս. գերությունից վերադարձած Էրիկը՝ աղմկահարույց լուսանկարի մասին
Գերութունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով երեկ սոցցանցերում աղմուկ բարձրացրած լուսանկարը:
«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը։ Ինչպես գիտեք, ես գրեթե 1 տարի է սոցցանցերի հասանելիություն չեմ ունեցել, բնականաբար, չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրական նախաձեռնում են ինձ հետ հանդիպումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ` անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը մինչ հանդիպումս:
Այս հանդիպումը ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ և դրսից հովանավորողի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մինչ օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»,- գրել է նա: