Կապիկ են, կապիկներից ուրիշ ի՞նչ պետք ա սպասել. Առուշ Առուշանյան
Մասկի-շոուն մի բառով մեկնաբանեմ՝ մանկապարտեզի բաներ են անում: Այս մասին այսօր ՀՔԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե նրան պառկեցրել են գետնին, նկարահանել, մասկի-շոու արել:
«Կապիկ են, կապիկներից ուրիշ ի՞նչ պետք ա սպասել»,- ասաց Առուշանյանը:
Լրագրողի հարցին, թե ինքն անհանգստություն չունի՞, քաղաքապետը պատասխան հարց տվեց՝ ումի՞ց, կապիկների՞ց:
Ի պատասխան՝ լրագրողներից մեկը դիտարկում արեց, թե՝ նրանց գործողությունների հետևանքներից, որը կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել Սյունիքում: Առուշանյանը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան, թե մենք այնտեղ ներկա գտնվելով՝ ոնց պետք ա կպայքարենք այդ խնդիրների դեմ»,- ասաց «Հայաստան» դաշինքի անդամը: