Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասնում է 80-ի
Գերմանիայի արևմուտքում խոշոր ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի: Անհայտ կորել է ավելի քան 1,3 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Bild ամսագիրը։
Պարզաբանվում է, որ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգում 30 մարդ է զոհվել, ևս առնվազն 50-ը՝ Ռեյնլանդ-Պֆալցինայում: Ոստիկանությունը խոստովանում է, որ զոհերի թիվը կավելանա: Փլուզվել են տներ, իսկ որոշ շրջաններում բջջային կապն անհասանելի է:
Այս շաբաթվա սկզբին արևմտյան և հարավ-արևմտյան Գերմանիայում տեղատարափ անձրևներ էին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ տուժած շրջաններին ֆինանսական օգնություն կտրամադրվի: