Պակիստանի ԱԳՆ–ն հերքել է այն լուրերը, որ աջակցում է «Թալիբան» շարժմանը
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի հայտարարությունները Աֆղանստանի մի շարք շրջաններում «Թալիբան» գրոհայիններին ենթադրյալ օդային աջակցության մասին:
Սալեհը ավելի վաղ ասել էր, որ Պակիստանի օդուժը նախազգուշացրել է աֆղանական զինված ուժերին, որ Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար Բոլդակ բնակավայրից թալիբներին դուրս մղելու ցանկացած գործողություն «կհանդիպի դիմադրության Պակիստանի օդուժի կողմից»։
«Մենք հարգում ենք Աֆղանստանի կառավարության իր տարածքում գործողություններ ձեռնարկելու իրավունքը: Հակառակ Աֆղանստանի փոխնախագահի պնդումներին, Պակիստանի ռազմաօդային ուժերը երբեք որևէ բան չեն հաղորդել Աֆղանստանի ռազմաօդային ուժերին»,-ասվում է Պակիստանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։