ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների վարչությունը առաջին անգամ ծառայության է ընդունել կնոջ
Առաջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների վարչությունը, որն իր մեջ ներառում է նաև նավատորմ, իր շարքերն է ընդունել մի կնոջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ նա անցել է մարտական ռազմանավի օպերատորի որակավորման քննությունը: Կնոջ անունը, որը գաղտնի գործողությունների հավանական մասնակից է, չի նշվում անվտանգության նկատառումներից ելնելով:
Նշվում է, որ ամերիկյան բանակում սա բացառիկ դեպք է։ Ընդգծենք նաև, որ վերջին տարիներին ԱՄՆ–ում ռազմական մի շարք կարևոր ոլորտներում զգալի ավելացել են կին ղեկավարների և մասնագետների քանակը։