Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ջահիթ Բաղջիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Հանդիպման ընթացքում Հասանովը դեսպանին հայտնել է, որ նախատեսվում է մեծացնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ զորավարժությունների թիվը։ Հասանովը նշել է նաև, որ նախատեսվում է զորավարժություններում ընդգրկել նաև երկու երկրների հատուկ նշանակության ուժերը։
Հանդիպմանը քննարկվել են նաև թուրք–ադրբեջանական մի շարք այլ հարցեր ևս։