ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Գորիսի «ռազբորկայից». կան վիրավորներ․ կասկածյալների մեջ են Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիները

Shamshyan.cօm-ի տեղեկություններով՝ որոշ հանգամանքներ են պարզվել հուլիսի 13-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փորձի, խուլիգանության, կրակոցներ արձակելու դեպքով։

Պարզվել է, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը, 41-ամյա Գագիկ Պողոսյանը, վերջիններիս ընկերներ Գորիսի բնակիչներ՝ Հարութ Վարդանյանը, 43-ամյա Արմեն Աղաջանյանը, Վերին Շեն գյուղի բնակիչներ 34-ամյա Էրիկ Զադայանը, 33-ամյա Արմեն Հովսեփյանը, Գորիսի բնակիչներ 31-ամյա Հարութ Լալազարյանը, 27-ամյա Մհեր Սահակյանը միասին Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում, վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Խաչատրյանի և վերջինս հետ նշված տարածք եկած Գորիսի բնակիչներ՝ 69-ամյա Հրաչիկ Թունյանի, 44-ամյա Նորայր Մնացականյանի, Մելիք Բարսեղյանի, վերջինիս որդու՝ 18-ամյա Մուշեղ Բարսեղյանի հետ, որը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։


Այդ ընթացքում Կ․ Պողոսյանը իրեն պատկանորղ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը և անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ․ Վարդանյանը և Մ․ Բարսեղյանը հրազենային վնասվածքներ են ստացել։

Աղբյուրի տեղկություններով՝ վիրավորներից Հ․ Վարդանյանին իր ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխել Կ․ Պողոսյանը, իսկ մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Ն․ Մնացականյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մասնակից մնացած անձանց ինքնությունը և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ միջադեպին մասնակցած Կ․ Պողոսյանը Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, իսկ Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։