Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան
Քաղաքականություն

Պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու. Ժիրայր Սեֆիլյան

Վաղը հուլիսի 17-ն է. 2016 թվականի հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ սկսված ազատագրական գործընթացը ժողովուրդն իր ձեռքից բաց թողեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Իհարկե, նկատի չունեմ այդ օրերին ապստամբների կողքին կանգնած մեր հայրենակիցներին։ Սակայն նրանց ընդվզումը բավարար չեղավ, քանի որ մեծ մասը սահմանափակվեց ապստամբության և ապստամբների հանդեպ ներքին համակրանքով։

Առանց չափազանցության, դա մի բացառիկ հնարավորություն էր։ Հետ նայելով ստիպված ենք ցավով արձանագրել, որ այդ հնարավորությունն անտեսելու և բաց թողնելու հետևանքով 4 տարի անց եղավ արհավիրք․ ունեցանք հազարավոր զոհեր և Հայրենիքի տարածքից մեզ համար շատ մեծ կորուստ։

Այդուհանդերձ, ապստամբության արթնացումի և ժողովրդի ոչ բավարար ակտիվության պատճառով ապստամբների բանտում հայտնվելու հանգամանքի պատճառներով սկսվեցին խորքային խմորումներ։ Արդեն ամիսներ անց առաջացավ մեծ լարում ընդդեմ ռեժիմի և համակարգի, որն իր գագաթնակետին հասավ 2018 թվականին։

Հակառակորդը՝ Մոսկվան, ուշադրությամբ հետևում էր զարգացումներին և, երբ տեսավ, որ տեղի է ունենալու համաժողովրդական ապստամբություն, կեղծ հեղափոխությամբ կանխեց համակարգի տապալումը և հնարավորություն ապահովեց Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը խլելու իր պլանն իրագործելու համար։

Այժմ կարող ենք ասել, որ արտաքուստ հակառակորդին հաջողվել է մեզ նորից տեղավորել իր պլանի շրջանակի մեջ՝ այդ փուլն ավարտելով բացառապես դավաճաններից ու խեղկատակներից բաղկացած խամաճիկների խորհրդարանի ու կառավարության ձևավորմամբ։

Սակայն այս երևույթը բերելու է ավելի խորքային արթնացման ու դիմադրության։ Եթե այն ժամանակ ապստամբների բանտում լինելու հանգամանքն էր ամեն օր սնուցում լարումն ու դիմադրության մղումը, ապա ներկայումս դա տեղի է ունենալու մեզ պարտադրված դավաճանական ու խամաճիկային խորհրդարանի գործունեության հետևանքով։ Այսպես կոչված նախկինների և ներկաների նկատմամբ կանխատեսելի գարշանքն ու թշնամական օտարացումը խորանալու է ամեն օր, ամեն ժամ։ Զուգահեռաբար ամրապնդվելու է այն համոզմունքը, որ դրանք նույնն են և գործում են ըստ Մոսկվայի միասնական պլանի։

Պետք է հասկանանք, որ այս անգամ չենք կարող բաց թողնել առաջացող հնարավորությունը, եթե ուզում ենք խուսափել նոր արհավիրքից։

Նաև պետք է հասկանանք, որ նախորդ անգամվա համեմատությամբ շատ բան է փոխվել։ Համակարգն էապես թուլացել է և քայքայման ընթացքի մեջ է։ Եվ, որ եթե նախորդ անգամ համաժողովրդական ընդվզման հասունացման համար անհրաժեշտ եղավ 2 տարի, ապա այս անգամ դա լինելու է ընդամենը ամիսների ընթացքում։

Ուստի պատրաստվենք ընդվզելու, հրապարակները լցնելու և քաղաքացիական անհնազանդության միջոցով կեղեքիչ համակարգին ժողովրդի կամքը պարտադրելու, որպեսզի վերջապես ձևավորենք ազգային կառավարություն և սկսենք կառուցել անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ազգային պետություն»,-գրել է Սեֆիլյանը։