Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկօրյա այցով կժամանի Հայաստան. օրակարգը հայտնի է
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը վաղը` հուլիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան:
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:
Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:
Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: