Բաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռըԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը»ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքները երեք օրից կերկարենԾառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik ԱրմենիաԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել ԿարապետյանԻշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել ԻոաննիսյանՄարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքենԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.amԳարեգին Բ–ն եկեղեցականների նոր նշանակումներ է կատարելԵթե իշխանափոխություն էլ լիներ, դատարանից որևէ ակնկալիք չէի ունենա, պայքարում եմ, որ արդարացվեմ. Դավիթ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալԱյս փորձությունն էլ կանցնենք. բայց մենք անդառնալի այլ կորուստներ կարող ենք ունենալ՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն. Գագիկ Ծառուկյանի դուստր (տեսանյութ)Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունըԲուդանովը խոսել է Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի ավարտի ժամկետների մասին
Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավատորմի ութ տանկերներիԿառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.amԱպշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները. Մանե ԹանդիլյանՀարձակում Պակիստանում ոստիկանական պահակակետի վրա. կան զոհեր և անհետ կորածներՊայթյուններ Մակրոնի հյուրանոցի մոտ. կան զոհեր և վիրավորներԾառուկյանի նկատմամբ կատարվողը վրեժխնդրություն է, իշխանությունը փորձում է դիմադրության օջախները ոչնչացնել. Իշխան ՍաղաթելյանՍլովակիան սկսել է ռուսաստանցիներին Շենգենյան վիզա չտրամադրելԿասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքըԱլիևը ասել է, որ լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ ու ընդգծել է նրա առանձնահատուկ դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա Տոնոյան
Հասարակություն

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, միմյանց միջև կատարելով դերաբաշխում և միավորելով իրենց ջանքերը, 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և մեղավոր անձանց վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգման ընթացքում ի հայտ եկած խախտումները չարձանագրելու համար, Լոռու մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտից պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք, որը բաժանել են միմյանց միջև: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ից:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ հարկային ծառայողները, ինչպես նաև նրանց կաշառք տված տնտեսվարողները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են:


Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1.000.000 ՀՀ դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս անձանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից ու զգուշացնում, որ շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն իսպառ արմատախիլ անելու ուղղությամբ: