Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Արդյո՞ք պատահական է Ալիևը հոխորտում, երբ գրեթե ամեն շաբաթ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում էր, թե հունիսի 20-ի ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակի փոփոխություն պետք է լինի, բայց իշխող ուժի վերարտադրությունը հօդս ցնդեցրեց այդ հույսերը։ Եվ այս իրողությունը վերաբերում է ոչ միայն ներքաղաքական պայքարի տրամաբանությանը, այլ անմիջականորեն շոշափում է նաև հայկական պետականության պահպանման հարցը։ Իսկ մինչ իշխանությունները ընդդիմադիր համայնքապետներին ձերբակալելով ու շոուներ սարքելով են զբաղված՝ թշնամի երկրում հետևություններ են անում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից ու տեղի ունեցող գործընթացներից։ Դրա համար էլ Ալիևն սկսել է կրկին հոխորտալ Հայաստանի ու Արցախի հասցեին և, ուլտիմատումներով խոսելով, բացահայտում է իր ապագա պլանները։

Ուշագրավ է, որ Ալիևը ոչ միայն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում, այլև բացահայտ հայտարարում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին՝ վստահեցնելով, թե իրենք կվերադառնան իրենց «հայրենի հողեր»՝ Զանգեզուր, Սևան, Երևան: Այս համատեքստում էլ Ադրբեջանի նախագահը Արցախյան հիմնահարցը փակված է համարում և անգամ չի բացառում նոր պատերազմի հավանականությունը։ Արդյո՞ք պատահական է, որ Ալիևը հոխորտում է այնպիսի պայմաններում, երբ գրեթե ամեն շաբաթ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են տեղի ունենում։ Հազիվ թե:

Ընդ որում, թուրք-ադրբեջանական համագործակցությունը կառուցվում է ոչ միայն երկկողմ, այլև եռակողմ ու անգամ բազմակողմ ձևաչափով, երբ դրան մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե այդ զորավարժությունները հենց այնպես կամ միայն ուժի ցուցադրության համար են իրականացվում, ապա սխալվում է։ Անցած տարվա հուլիսյան մարտերից անմիջապես հետո թուրք-ադրբեջանական զորավարժությունների շքերթ սկսվեց, սակայն մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյաներ կային, որոնք հավաստիացնում էին, թե Թուրքիան չի միջամտի հայ-ադրբեջանական կոնֆլիկտին։ Արդյունքում տեսանք, որ Թուրքիան ոչ միայն միջամտեց հակամարտությանը, այլև իր բաժինն է ցանկանում ստանալ Ադրբեջանի հաղթանակից։ Հայաստանում, կարծես թե, ամբողջությամբ չի ընկալվում թուրք-ադրբեջանական սպառնալիքը, կամ գուցե ցանկություն չկա հասկանալու, կամ գուցե հասկանում են, բայց... այդպես է պետք։ Ցավալի է, բայց փաստ, բայց թշնամու զորքերն արդեն 2 ամիս է, ինչ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և չեն էլ պատրաստվում հեռանալ։ Իսկ Փաշինյանը միայն հայտարարում է այն մասին, թե հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային կերպով պետք է դուրս բերվեն սահմանից։ Բայց նրա հայտարարությունների հետ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հաշվի նստի։

Չէ՞ որ Հայաստանում կարծես թե արդեն համակերպվել են արբեջանական զորքերի ներկայության հետ։ Այլապես հարցը տարբեր միջազգային հարթակներում կբարձրացնեին։ Մինչև հիմա հարցական է, թե ինչո՞ւ խնդիրը չի բարձրացվում, օրինակ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ խողովակներով։ Եթե մերժեն էլ, նորից կարող են բարձրացնել ու խնդրին նաև հատուկ միջազգային հնչեղություն հաղորդել։ Հենց այս հանգամանքն է, որ հանրության շրջանում կասկածների տեղիք է տալիս։ Բայց միայն ՀԱՊԿ-ին դիմելուց ու մերժում ստանալուց հետո իշխանությունները կարծում են, թե բավարար քայլեր ձեռնարկել են, իսկ հիմա իրենցից պահանջվում է միայն սպասողական դիրք որդեգրելը։ Ու այս համատեքստում էլ Փաշինյանը հայտարարում է, թե «Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

Սա պարզապես ամոթ ու խայտառակություն է: Ինչ վիճակի է հասցրել մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը, որ նշյալի մասին ամենաբարձր մակարդակով բարձրաձայնելու խնդիր կա։ Այսինքն, խոսվում է մի բանի մասին, որն ինքնըստինքյան ոչ միայն բնական պետք է լինի, այլև ընդհանրապես քննարկման ոչ ենթակա: Եթե նախկինում խոսում էինք Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մասին, իսկ Հայաստանի մասին խոսելն անհեթեթ կթվար, ապա այսօր արդեն կշեռքի նժարին դրված է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը, և այդ մասին խոսում է երկրի փաստացի ղեկավարը, ինչը, շատերի համոզմամբ, կարող է ենթադրել նոր «զարգացումների» նախապատրաստում։ Ի վերջո, խայտառակ պարտության բերած պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը համանման հայտարարություններ էր անում Արցախի առումով:

Ի վերջո, տեսնելով Հայաստանի իշխանությունների ապիկարությունը՝ թշնամու ախորժակն ավելի է բացվել։ Հայկական կողմն ինչքան շատ զիջումների է գնում, այնքան ադրբեջանական պահանջները գնալով աճում են։ Ու այս պայմաններում երբեք չպետք է բացառել, որ արդեն կարող են ՀՀ տարածքի խորքերը ներխուժելու փորձեր ձեռնարկվել։ Իսկ Փաշինյանն ու իր թիմը, լավագույն դեպքում, կորցրել են իրականության հետ կապը և դեռևս շարունակում են խոսել հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորության մասին։ Իսկ ընդհանրապես, այստեղ հարցականները շատ են, շատ-շատ...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: