Հրապարակային խնդրում եմ Լապշինի համաձայնությունը՝ հանրությանը ցույց տալու մեր այն խոսակցությունը. Հոխիկյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթական անգամ հրապարակային առաջարկ եմ անում, որպեսզի պարզվի, թե ինչ է եղել իրականում և ինչու է ինֆորմացիան այսքան ուշ լույս աշխարհ գալիս, հրապարակային խնդրում եմ Լապշինի համաձայնությունը՝ հանրությանը ցույց տալու մեր այն խոսակցությունը, ինչը վերաբերում է ՀՀ իշխանության գործողությունների, նրանց հետ քննարկումների, տեղեկությունների ու վախերի, վտանգների մասին։
Ես պատրաստ եմ հրապարակել մեր խոսակցությունները ինչպես տեքստային, այնպես էլ ձայնային հաղորդագրությունների տեսքով։
Ապահովության համար դրանք ոչ միայն ինձ մոտ են, այլև այլ վայրում ևս պահել եմ»:
Ավելի վաղ Հոխիկյանը ևս մեկ գրառում էր արել, նշելով, որ պատրաստ է հրապարակել խոսակցության ձայնագրությունները: