Տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր բախումներ հրահրել․ Նիկոլ Փաշինյան
Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին այսօր՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես մատնանշել է ադրբեջանական վերջին օրերի գործողությունները՝ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: