Կառավարության մոտից 16 անձ է բերման ենթարկվել. Ոստիկանություն
Կառավարության մոտից այսօր քաղաքացիներ են բերման ենթարկվել։
Tert.am-ի հարցին, թե քանի քաղաքացի ու ի՞նչ հիմքով են բերման ենթարկվել,ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին. «16 քաղաքացի է բերման ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»:
Հիշեցնենք, որ բերման ենթարկվածները երիտասարդ դաշնակցականներ են: