Միայն ի՞նձ է թվում, որ այս հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա՞. Հայրապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (լուսանկար)
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.
«Միայն ի՞նձ է թվում, որ այս հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա՞: Եթե Սյունիքի պաշտպանությունը իրականացրել են համայնքապետերը՝ իրենց կազմավորած ջոկատներով, ապա հարձակման դեպքում ո՞վ է պաշտպանելու մարզի՝ ամեն համայնքապետին վստահված հատվա՞ծը:
Հանձնելո՞ւ են:
Ալիևի մտադրության մասին տեղյակ և պատերազմի օրերին բացառապես համայնքապետերի վրա հույա դրած ղեկավարությունը կալանավորման ապօրինի հրահանգի հիմքում նաև Սյունի՞քն է դրել»:
