Ռուս խաղաղապահները 18 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների տրամադրած 18 տոննա հումանիտար օգնությունը հասցրել են Լեռնային Ղարաբաղ` տեղի կարիքավոր բնակիչների փոխանցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը՝ բեռում առկա են պարենային փաթեթներ, հագուստ, խաղալիքներ, տակդիրներ երեխաների և մեծահասակների համար, ինչպես նաև բուժսարքավորումներ բուժակների համար: