Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակել. Էդգար Ղազարյանը՝ ժամանակակից դիվանագիտության մասին

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս վերնագիրը իրականություն է, որի տակ թաքնված է ժամանակակից հայ դիվանագիտության հերթական խայտառակությունն ու ողբերգական վիճակը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հավելել.

«Հիմա փաստերով։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թվականի հուլիսի 16-ի հրամանագրերով Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Առաջին հայացքից սա կարող էր համարվել դիվանագիտական ռոտացիա, ինչը սովորական երևույթ է դիվանագիտության մեջ։ Սակայն փաստերի համադրությունը ի ցույց է դնում հետևյալը։ Վարուժան Ներսիսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արմեն Սարգսյանի կողմից։

Մինչ այդ նա 2012-2018 թվականներին զբաղեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի, այնուհետև վարչապետի օգնականի պաշտոնը։ Որպես կանոն, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ, դեսպանները պետք է պաշտոնավարեն չորս տարի ժամկետով, սակայն Վարուժան Ներսիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից երեք տարի անց՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով, որոնք, ի դեպ, ամենևին կապված չեն հայ-ամերիկյան հարաբերությունների կամ իր գործունեության հետ։ Քաղաքական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ով մինչև վարչապետ ընտրվելը, խոսում էր միայն պրոֆեսիոնալ դիվանագետների դեսպանների պաշտոնում նշանակման անհրաժեշտության մասին, որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել դիվանագիտության հետ որևէ առնչություն չունեցող իր քաղաքական թիմակցին՝ Լիլիթ Մակունցին։

Տեղեկատվական արտահոսքի հետևանքով, մամուլում շրջանառվող պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների համաձայն, Լիլիթ Մակունցի ագրեմանը (դեսպանընկալ երկրի համաձայնությունը դեսպանի նշանակման համար) ստացվել է ԱՄՆ-ի կառավարությունից, ուստի նրա նշանակումը պայմանավորված է բացառապես Հայաստանի ներքաղաքական գործընթացներով և կլինի մոտ օրերս։ Որպեսզի Լիլիթ Մակունցին նշանակի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, Նիկոլ Փաշինյանին պետք էր ազատել այդ պաշտոնը, բայց միաժամանակ, չնեղացնելու համար Սերժ Սարգսյանի նախկին օգնականին, ով համաձայնել էր ճամբարափոխության կարևոր պայմանին, որոշել են նշանակել նրան Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի թափուր պաշտոնում։

Դիվանագիտական իրավահարաբերությունների կարգավորմամբ՝ մինչ օրս Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է համարվում նույն ինքը՝ Արմեն Սարգսյանը, քանզի նրանից հետո Հայաստանի ոչ մի դեսպան Մեծ Բրիտանիայի Թագուհուն դեռևս չի հանձնել հավատարմագրեր, որի հետ միասին հանձնվում են նաև նախկին դեսպանի ենտկանչագիրը։ Արմեն Սարգսյանին, 2018 թվականին, վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան է նշանակվել երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը, ով, ցավոք, վաղաժամ մահվան պատճառով, ոչ միայն չի հասցրել երկար պաշտոնավարել, այլև անգամ չի հանձնել իր հավատարմագիրը Մեծ Բրիտանիայի Թագուհուն, որի հետ պետք է հանձնվեր նաև նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ենտկանչագիրը (2019 թվականի փետրվարի 14-ին Արման Կիրակոսյանը հասցրել էր իր հավատարմագրերի պատճենը հանձնել Միացյալ Թագավորության դիվանագիտական կորպուսի Մարշալի օգնական ու արտաքին և համագործակցության հարցերի նախարարության արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Ֆրանչեսկա Ֆլեսսատիին)։ Իսկ, համաձայն «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի, դեսպանը (ներկայացուցչության ղեկավարը) համարվում է ընդունող պետությունում իր գործառույթների կատարմանն անցած այդ պետություններում գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, իր հավատարմագրերը հանձնելու պահից, կամ ընդունող պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այլ նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, իր ժամանման մասին հայտնելու և հավատարմագրերի հաստատված պատճենները ներկայացնելու պահից: Նույնը վերաբերվում է առաքելության ավարտին, որն արձանագրվում է, երբ ընդունող պետությանը ուղարկող պետության կողմից արված ծանուցում է այն մասին, որ դիվանագիտական գործակալի գործառույթները ավարտվել են (ետկանչագիր)։ Այսինքն, եթե Թագուհուն չեն հանձնվել նոր դեսպանի հավատարմագրերը, ենթադրվում է, որ չի հանձնվել նաև նախկին դեսպանի ենտկանչագիրը։

Ոչ միայն զարմանալի, այլ, կարելի է ասել, աղետալի է, որ 2019 թվականից մինչ օրս (դեսպան Արման Կիրակոսյանի մահից հետո), Հայաստանի իշխանությունները նույնիսկ դեսպանի նշանակում չեն կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրում, որի հետ Հայաստանի հարաբերությունները երբեք իրենց հաջողություններով աչքի չեն ընկել, փոխարենը, բուռն զարգացում են ապրել այդ երկրի հարաբերությունները Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Դեռ պարզ չէ, թե երբ Վարուժան Ներսիսյանի կմեկնի նոր ծառայության վայր, պարզ չէ նաև, թե այդ երկրում գործող արարողակարգի ավանդույթներից ելնելով, երբ կկազմակերպվի նրա հավատարմագրի հանձնումը Մեծ Բրիտանիայի Թագուհուն, սակայն պարզ է, որ 2018 թվականից Հայաստանը Մեծ Բրիտանիայում ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարի (Chargé d'affaires) մակարդակով, ինչը պարզապես խայտառակություն է դիվանագիտական հարաբերությունների առումով և կարող է դիտարկվել իբրև հատուկ նշան կամ վերաբերմունք այդ երկրի հանդեպ։
Հարկ է նկատել, որ այդ ժամանակահատվածում, որոշ ժամանակ, Մեծ Բրիտանիան նույնպես իջեցրել էր իր դիվանագիտական ներկայացվածության մակարդակը Հայաստանում (դեսպանից գործերի ժամանակավոր հավատարմատարի) և միայն վերջերս է Հայաստանում նշանակել նոր դեսպան։

Ստացվում է, որ դե յուրե, մինչ օրս, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը Արմեն Սարգսյանն է, ով Մեծ Բրիտանիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակել իր նոր կարգավիճակից ելնելով` ծառայության երկիրը լքելուց ավելի քան երեք տարի անց։
Լուսանկարում՝ մի նշանավոր մարդու կիսանդրի է Լոնդոնի թանգարանում»: