Ազգային ժողովի առաջին նիստը կանցկացվի օգոստոսի 2-ին
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր անդրանիկ նիստը կանցկացնի օգոստոսի 2-ին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
ՀԻշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 658 761 ձայն կամ ընտրողների ձայների 53.91%–ը, «Հայաստան» դաշինքը ստացել է 269 481 ձայն կամ 21.09%–ը, «Պատիվ ունեմ» դաշինք` 66 650 քվե կամ 5.22%։