ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է. հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։