Շամոև եղբայրները Վրաստանի կողմից ապօրինի հատել են սահմանն ու մուտք գործել ՀՀ․ նրանք կալանավորվել են
Գեորգի Ռոբերտի Շամոևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով եղբոր՝ Ամիրան Շամոևի հետ, 2021 թվականի հունիսի 2-ին, ժամը 6:20-ի սահմաններում, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Վրաստանի կողմից հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և լեռնային ճանապարհով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Այս մասին NEWSPRESS.am-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Գործը մակագրվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին։