Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Քաղաքականություն

Ավարտվել է Մասիսի տարածաշրջանի ընտրողներին կաշառք տալու փաստով հարուցված քրգործի նախաքննությունը. ՀՔԾ

Ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով պարզվել է, որ Կ. Գրիգորյանն ու Ռ. Հակոբյանը, ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում, 2021 թվականի հունիսի 9-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մի շարք ընտրողների, այդ թվում՝ Վ. Գալուստյանին և Ս. Բաղդասարյանին, իսկ վերջիններիս միջոցով նաև նրանց ազգականներին ու ծանոթներին առաջարկել են տարբեր չափերի կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ից:

Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը, ընդունելով հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու դիմաց որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ ստանալու առաջարկը, Կ. Գրիգորյանին են փոխանցել նաև իրենց ընտանիքի անդամների և ծանոթների անձնագրային տվյալները, որից հետո` մինչև ընտրությունների անցկացման օրը, Կ. Գրիգորյանից անձամբ քանիցս պահանջել են կաշառքի գումարները:

Բացի այդ, Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը իրենց ծանոթներին տեղեկացրել են Կ. Գրիգորյանի կողմից Մասիսի տարածաշրջանի հաշվառում ունեցող հնարավորինս շատ ընտրողների կաշառք տալու պատրաստակամության մասին և ստացել նրանց համաձայնությունը` գումարի դիմաց վերը նշված դաշինքի օգտին կողմ քվեարկելու վերաբերյալ, ապա այդ մասին տեղեկացրել են Կ. Գրիգորյանին և վերջինիս փոխանցել նշված ընտրողների անձնագրային տվյալները՝ այդպիսով նպաստելով ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն:

Երկու և ավելի ընտրողների կաշառք տալու համար Կ. Գրիգորյանին և Ռ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընտրակաշառք ստանալու և ընտրակաշառքի միջնորդության համար Ս. Բաղդասարյանին ու Վ. Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի և 154.9-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: