Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները
Քաղաքականություն

Հակված չեմ այն մոտեցմանը, որ սա կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, բայց լոկալ բախումները չեն բացառվում. Տիգրան Աբրահամյան

Պետք է արձանագրենք, որ պատերազմից հետո Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը Հայաստանի նկատմամբ իր առավելությունն առարկայական դաշտ բերելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Առաջինը դա արտահայտվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթով, երկրորդը՝ հունվարի 11-ին տեղի ունեցած պայմանավորվածությունն էր, այս փուլն աչքի է ընկնում Հայաստանի նկատմամբ օրակարգ բերվող զիջումներով. Ադրբեջանն այս ճանապարհին իրադրությունը զարգացնում է սահմանային լարվածության ճանապարհով: Այս զարգացումները անհայտությունների մեծ համակարգ են պարունակում: Պարզ չեն հիմնական ուղղությունները, դեռևս պարզ չէ, թե դրդապատճառն իրավիճակն այս հուն հասցնելու, որովհետև Հայաստանի իշխանությունները կարծես թե դեմ չէին նոր փոփոխություններին, զիջումներին և այլն, մի փոքր արհեստականություն կա Հայաստանի իշխանությունների հայտարարություններում»,- ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա՝ պետք է ինքներս մեզ համար փաստենք, որ Ադրբեջանը ցանկացած իրավիճակի համար ունի սցենարային զարգացումներ:

«Դրանցից մեկը ենթադրում էր Արցախից հետո Հայաստանի տարբեր ռազմական օբյեկտների վերահսկողության ապահովում, ինչն, ըստ ադրբեջանցիների, հնարավորություն է տալիս իրեն Հայաստանի նկատամբ ունենալ ճնշման լծակներ ու հասնել իր պահանջածի առավելագույնին: Հիշեցնեմ, որ պատերազմից հետո մենք նման մի կետ ունենք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հատվածում, երբ ճանապարհի մի մասը բառի բուն իմաստով ադրբեջանցիների վերահսկողության տակ է, իսկ ճանապարհի մի մեծ հատված անցնում է ադրբեջանական դիրքերից 50-100-200 մետր հեռավորության վրա, ունենք խոշոր երկրորդ ուղղությունը՝ Սոթք-Խոզնավար հատվածն է, այսինքն՝  Գեղարքունից Սյունիք հատված, Սև լճի հատվածն է, որտեղ ադրբեջանական զորքերը 2,5 ամիս գտնվում են Հայաստանի տարածքում, վերահսկում են ինչպես ճանապարհներ, այնպես էլ ջրային պաշարներ: Հատկապես Իշխանասարի հատվածում ադրբեջանցիների դիրքավորումը հնարավորություն է տվել դիտարկման շատ ավելի էֆեկտիվ վերահսկողության տակ վերցնել Սիսիան-Գորիս ճանապարհը: Երկրորդ ուղղությունը դարձել է Երասխը, որը կարևոր հանգույց է Երևանը Վայոց ձորին և Սյունիքին կապելու ուղղությամբ, ամբողջ գլխավոր հարավային մայրուղին անցնում է այդտեղով: Այսինքն՝ այդ հատվածում հավանական ադրբեջանցիների համար ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել»,- ընդգծեց Աբրահամյանը: 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկու խնդիր է լուծում՝ առաջինն իր համար ռազմավարական և մարտավարական առումով հնարավորություններ ստեղծելն է Հայաստանին մինչև վերջ ճնշելու և բանակցային գործընթացում առավելագույնը ստանալու համար, իսկ 2-րդը, ըստ Աբրահամյանի, սա գործընթաց է, որ կարող է հնարավորություն տալ Ադրբեջանին լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացելու և էֆեկտիվ մարտ վարելու համար: 

«Այս պահին ես այնքան էլ հակված չեմ այն մոտեցմանը, որ սա կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում և վերջին շրջանում բանականին սուր են հայտարարությունները, բայց կարծում եմ, որ գոնե այս փուլում, գոնե այս իրավիճակում, գոնե կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնալու: Սա, իհարկե, ոչ միայն չի բացառում լոկալ բախումները՝ նաև սահմանի այլ հատվածում, այլև բավականին մեծ ռիսկայնություն է պարունակում: Բայց մենք պետք է հասկանանք, որ կա մասշտաբի խնդիր և այս իրավիճակում լայնամասշտաբի ռիսկը հատկապես կարճաժամկետ կտրվածքում, գոնե ինձ համար ուրվագծված չէ»,- ասաց Արցախի նախագահի նախկին խորհրդականը: