Երասխի բնակիչն ասում է, որ իրենք բոլորը Փաշինյան են, նա լավ կառավարիչ է. հասկանո՞ւմ եք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը գրում է.
«Իր սեփական հողը Ադրբեջանին հանձնած սյունեցին Տիգրանաշենի մասին ասում է. «քյարքիի մասին թող արարատցիները մտածեն»:
Թշնամու ուղիղ կրակի տակ գտնվող արարատցին (Երասխի բնակիչը) ասում է. «մենք բոլորս փաշինյան ենք, ինքը արդար ու լավ կառավարիչա»:
Հասկանո՞ւմ եք ազգային ողբերգության խորությունը, մասշտաբը, գիտակցո՞ւմ եք, որ «հպարտ ժողովուրդը» կամովին հրաժարվել է պետությունից, ատում է ազգը, պատրաստ է կզել թուրքի առաջ, լիզել թուրքի կոշիկները՝ մենակ թե պետություն չունենա, չծառայի այդ պետությանը, պատրաստ է ձայն տալ դավաճաններին, միայն թե «նախկինները» չվերադառնան:
Չգիտեմ, այս ֆենոմենը նո՞ր է, թե՞ եղել է պետություն կորցրած ու քոչվոր թափառական դարձած ազգերի մոտ:
Բայց այն, որ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ հաստատված ու ապացուցված դավաճանին նորից տվել ենք իշխանություն, դա փաստ է . . .»: