Կատարվել են ապօրինի հուղարկավորություններ. Հայկ Մարությանը դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է ուղարկել Գլխավոր դատախազություն և հայտնել, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից շահագործվող «Քանաքեռ» գերեզմանատան գործունեության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, մասնավորապես մասնակի փակ ռեժիմ ունեցող «Քանաքեռ» գերեզմանատանը և դրա հարակից տարածքում կատարվող ապօրինի հուղարկավորությունների« աշխատակիցների կողմից իրենց գործառույթային պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու և ապօրինի հողարկավորությունները օրինականացնելու գործողություններ:
Քաղաքապետի դիմումի մասով նախապատրաստվում են նյութեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: