Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով կայացած ընտրություններին և ՍԴ որոշմանը՝ հիշեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ-ն կազմված կլինի 107 պատգամավորից: ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:
Փաշինյանը նաև շնորհավորեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով:
«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը: