Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում․ Ալիև
Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին գրում է Minval.az-ը՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում»,-հայտարարել է Իլհամ Ալիևը: