Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԱրդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Գևորգ ՊապոյանԿենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացելԳեղաձորում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիՔանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակելՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ
Վացլավ Հավելի անվան մրցանակի թեկնածու Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգըՓաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը. Զաքարյան ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարովՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
Գագիկ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ «Փաստինֆո»
Հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպԻրանում Խամենեիի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ բժշկական օգնության է դիմել ավելի քան 48,000 մարդՀայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄՀուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը«Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանըՀունիսին Հայաստան այցելել է 216 հազար 214 զբոսաշրջիկԾառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել ԿարապետյանԻշխանությունների ուղերձը հստակ է, վատ սցենար է. Դանիել ԻոաննիսյանՄարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներՆԱՏՕ-ի անդամ պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքենԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.amԳարեգին Բ–ն եկեղեցականների նոր նշանակումներ է կատարելԵթե իշխանափոխություն էլ լիներ, դատարանից որևէ ակնկալիք չէի ունենա, պայքարում եմ, որ արդարացվեմ. Դավիթ Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալԱյս փորձությունն էլ կանցնենք. բայց մենք անդառնալի այլ կորուստներ կարող ենք ունենալ՝ երկիր, պետականություն, մշակույթ, կրոն. Գագիկ Ծառուկյանի դուստր (տեսանյութ)Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունըԲուդանովը խոսել է Ուկրաինայում պատերազմի ակտիվ փուլի ավարտի ժամկետների մասին
Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի նրա կերտած Գարեգին Նժդեհի կերպարը, դա պարզապես դեր չէր, դա առաքելություն էր. Հրաչ Քեշիշյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավատորմի ութ տանկերներիԿառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.amԱպշեցուցիչ են անձի սեփականության և անձնական տարածքի նկատմամբ անհարգալից ու չհիմնավորված ոտնձգությունները. Մանե ԹանդիլյանՀարձակում Պակիստանում ոստիկանական պահակակետի վրա. կան զոհեր և անհետ կորածներՊայթյուններ Մակրոնի հյուրանոցի մոտ. կան զոհեր և վիրավորներԾառուկյանի նկատմամբ կատարվողը վրեժխնդրություն է, իշխանությունը փորձում է դիմադրության օջախները ոչնչացնել. Իշխան ՍաղաթելյանՍլովակիան սկսել է ռուսաստանցիներին Շենգենյան վիզա չտրամադրելԿասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքըԱլիևը ասել է, որ լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ ու ընդգծել է նրա առանձնահատուկ դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում10,000-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. տնտեսությունը փշրելու գործընթացը լի է լինելու վտանգավոր հետևանքներով. Իվետա ՏոնոյանՎերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Սարգիս» ՍՊԸ-ԻՆ պատկանող լցակայանի գործունեությունըՏարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՈւզբեկստանինԳագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները կենդանիներին պահելու համար. Իվետա ՏոնոյանԵրևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդըԻնչ են տարել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից
Հասարակություն

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպես.

ՀՀ անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան՝ ՀՀ «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով սեփականատերերին վճարման փոխհատուցման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին է փոխանցվել 2.649.209.000 ՀՀ դրամ:

Վերը նշված միջոցառումների ծրագիրն իրականացնելու պատրվակով նախ ՊԵԿ մաքսային, իսկ այնուհետև՝ տարածքային կառավարման մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հ.Ա-ի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանի միջոցով նրա հետ կնքել են վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող հյուրանոցի, պոմպակայանի և հասարակական նշանակության օբյեկտների սպասարկման հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով Հ.Ա-ն նշված շինություններով ծանրաբեռնված հողամասը 206.137.500 ՀՀ դրամ գումարով վաճառել է Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի), սակայն հիշյալ գույքը շարունակել է փաստացի տիրապետել և օգտագործել նախկին սեփականատերը և այն չի ծառայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նպատակին, այդ կերպ ՀՀ պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վատնել են պետության՝ հատուկ նպատակով տրամադրված առանձնապես խոշոր չափերի գումարը:

 

 

 

Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել ձեռք բերված, ՀՀ սեփականություն հանդիսացող նշված հողատարածքը և դրանում առկա շինություններն ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար, իսկ Հ.Ա-ն շարունակել է ապօրինի՝ առանց օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի, իր հետ փոխկապակցված ԱՁ-ի անվան տակ մինչև 2017 թվականի մայիս ամիսը շահագործել պետության սեփականություն հանդիսացող, նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը և հողամասը, վարձակալությամբ տրամադրել տարբեր կազմակերպությունների և անհատների, ստանալ առանձնապես խոշոր չափերի եկամուտներ:

Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, պետությունը զրկված է եղել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից, այն ծառայեցնել նախատեսված նպատակներով, ստանալ նյութական օգուտներ, որն էլ իր հերթին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: