Կանայք պետք է ներգրավվեն ԶՈւ մարտական ստորաբաժանումներում. Փաշինյան
Այսօր ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ.–ի գործունեության ծրագրի` բանակի բարեփոխումներին նվիրված հատվածը, նշեց, որ կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։
Փաշինյանը մասնավորապես նշեց. «Այս պահանջը պայմանավորված է ՀՀ ժողովրդագրական ցուցանիշներով, քանի որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են։ Ասածը չի նշանակում, թե կայանք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, և այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»: