Կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը «սահուն» դարձնում է «անատամ», ազգային բովանդակությունից զուրկ կապիտուլյանտ «պետություն». Շարմազանով
Փաստորեն, ասելով, որ հայ-թուրքական սահմանը կարգավորվել է ԽՍՀՄ ժամանակ՝ կապիտուլյանտը մերժում է 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հայանպաստ պայմանագիրն ու հղում է անում 1921թ. ապօրինաբար կնքված Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ի՞նչ հայկական դատ։
Ի՞նչ պահանջատիրություն։
Ի՞նչ ազգային պետություն։
Ի՞նչ ինքնիշխանություն։
Կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը «սահուն» դարձնում է «անատամ», ազգային բովանդակությունից զուրկ կապիտուլյանտ «պետություն»»,-գրել է Շարմազանովը: