Արծվիկ Մինասյանին մարմնական վնասվածք են հասցրել, շապիկը պատռել
ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մարմնական վնասվածք է ստացել։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ պատռվել է նաեւ Մինասյանի շապիկը։