NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ դեռևս չէր եղել դեպք, որ ԱԺ կին պատգամավորին քաշքշելով, գետնին «տապալելով» դահլիճից դուրս հանեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ դեռևս չէր եղել դեպք, որ ԱԺ կին պատգամավորին քաշքշելով, գետնին «տապալելով»՝ նիստերի դահլիճից դուրս հանեն: Երեկ ԱԺ 8-րդ գումարման խորհրդարանում արձանագրվեց այդ ամոթալի միջադեպը: Իսկ ինչի՞ց սկսվեց քաշքշուկը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հարց ուղղեց վարչապետին, թե ինչու չի հրապարակում այն տվյալները, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ներսից տրաքացնի: Իհարկե, պատգամավորի հարցը պարունակում էր մի քանի քաղաքական գնահատական, որակում, որին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, թե հարցն անարձագանք է թողնում, ու անցան առաջ: Երբ հարցի հերթը արդեն նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանինն էր, Մկրտչյանը տեղից հայտարարեց, թե ինչու թույլ չեն տալիս շարունակել, երբ ինքը չի ավարտել խոսքը, և ինչու չի կարելի դահլիճում խոսել «ախրանիկների» մասին:

Փաշինյանը, կարելի է ասել, հանգիստ անցել էր մյուս հարցին, բայց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սկսեց պատգամավորին լռեցնելու փորձերը ագրեսիվ վարքագծով:
Փաշինյանն էլ իր հերթին, արդեն պատասխանելով Աբրահամյանի հարցին, թե ինչ գնահատական կտա թիմակիցների պահվածքին, առավել սադրիչ հայտարարություն արեց՝ ասելով՝ շատ ավելի մեղմ է եղել գնահատականը:

Այս խոսքերից էլ ավելի ոգևորվեց ԱԺ նախագահը և դարձյալ Աննա Մկրտչյանի հետ լեզվակռվի մեջ մտնելով՝ ԱԺ դահլիճի անվտանգությունը հսկող ՊՊԾ-ին ներս հրավիրեց՝ պատգամավորին ԱԺ դահլիճից հանելու համար:

Գործի անցավ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ու բռնի ուժով Աննա Մկրտչյանին հեռացրին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը փորձեց կանխել այդ ամենը, նրան ՊՊԾ աշխատակիցները հարվածներ հասցրին, պատռվեց նրա վերնաշապիկը, ՊՈւ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին ևս բաժին հասավ այս ամենից… Մի խոսքով, իսկական մարտեր՝ առանց կանոնների:

Պետք է արձանագրել, որ երեկ խորհրդարանում տեղի ունեցածը խոսքի ազատության ոտնահարման դասական օրինակ է. մարդը կարծիք է արտահայտում, նրան քաշքշում են:

Լրագրողները ուզում են դա արձանագրել, արգելվում է. նրանց օթյակից քաշքշելով՝ դուրս են հանում: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե ՀՀ-ում խոսքի ազատություն է, մարդկանց իրավունքները պաշտպանված են, սակայն դա բացարձա իրականության հետ բացարձակ աղերս չունի: Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել հանցագործություն, որին պետք է պատշաճ ձևով արձագանքել. լրագրողներին ու պատգամավորներին քաշքշել են, զրկել ձայնի իրավունքից ու ամեն գնով փորձում են լռեցնել ազատ խոսքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։