Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ռաֆիկ Մաշադյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։