«Թալիբան»-ը խաղաղության համաձայնություն ձեռք կբերի Փանջշիր նահանգի հետ
«Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդն ասել է, որ շուտով շարժումը խաղաղության համաձայնություն ձեռք կբերի Փանջշիր նահանգի հետ, որտեղ գտնվում են դիմադրության ուժերը:
«Մենք շփվում ենք Փանջշիրի մարդկանց հետ: Մենք բանակցություններ ենք վարում ազդեցիկ մարդկանց հետ։ Բանակցությունները շուտով խնդիրը կլուծեն առանց պատերազմի: Ես 80%-ով վստահ եմ, որ կռվի կարիք չի լինի: Մեր տեղեկություններով՝ խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի մոտ ապագայում»,- ասել է Մուջահիդը Shamshad News-ին տված հարցազրույցում:
Ընդգծենք, որ «Թալիբան»-ի վերահսկողության տակ չգտնվող միակ նահանգը Փանջշիրն է ՝ Քաբուլից հյուսիս-արևելք, որը երկրի ամենափոքր շրջաններից է և՛ տարածքով, և՛ բնակչությամբ: