Պեսկովը մեկնաբանել է աֆղանստանցիների խնդրանքը՝ իրենց տարհանման հարցում օգնելու
Կրեմլը տեսնում և վերլուծում է Աֆղանստանի քաղաքացիների բոլոր կոչերը՝ երկրից հեռանալու հարցում․ դա վերաբերում է նաև ռազմական համալսարանների ուսանողներին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք տեսնում ենք, մենք արձանագրում ենք այս բոլոր դիմումները: Մենք վերլուծում ենք այս տեղեկատվությունը: Ես այլևս ոչինչ չունեմ հիմա ասելու»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախատեսում է տարհանել աֆղանստանցիներին և նրանց ընտանիքներին, այդ թվում ՝ ռուսական ռազմական համալսարանների շրջանավարտներին, ովքեր դիմել են բաց նամակով Ռուսաստանի իշխանություններին: