Մոծակների ուժ ունեն․ Վահագն Ալեքսանյանին իր կազմվածքը թույլ չտվեց, որ ոտքն այ ստեղից ավել բարձրացնի․ Վահե Հակոբյան
Իրենք եկել էին ծրագրավորած, մի քանի թիրախ ունեին, որից մեկը ես էի, դրա մասին է վկայում այն, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը մնաց իր թիկնազորով շրջապատված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Իրենք մոծակների ուժ ունեն։ Վահագն Ալեքսանյանին իր կազմվածքը թույլ չտվեց, որ ոտքն այ ստեղից ավել բարձրացնի։ Հեշտ է, երբ պատսպարվում ես պետական ապարատի հետևում՝ շրջապատված անվտանգության աշխատակիցներով, ու էդպես տղա են իրենց ներկայացնում ֆեյսբուքով»,-նշեց Հակոբյանը և հավելեց․ «Ես իրենցից շատերին եմ ճանաչում։ Կյանքի նորմալ պայմաններում իրենց ծպտունները դուրս չէր գալիս ոչ մի տեղից»։