Աֆղանստանի բնակիչներին սպառնում է զանգվածային սով
Աֆղանստանի բնակիչները կարող են մատնվել զանգվածային սովի։ Այս մասին նշում է «Reuters» գործակալությունը, որն իր հերթին հղում է կատարում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրերի ղեկավար Դևիդ Բիզիլիին։
Նշվում է, որ Աֆղանստանը այդ խնդրին կարող է բախվել երաշտի և կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, ինչպես նաև «Թալիբան»-ի կողմից իշխանությունը գրավելու պատճառով։ Կազմակերպությունը նշում է, որ սովամահություն սպառնում է մոտ 14 միլիոն մարդու։
Այս ամենի համատեքստում Դևիդ Բիզիլիին կոչ է արել անհապաղ ջանքեր գործադրել այդ ամենը կանխելու համար։