NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Խմբակային խուլիգանություն՝ ԱԺ դահլիճում. տուրուդմփոցի երկրորդ «սերիան»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երեկ խորհրդարանում սկսվեց նախորդ օրը տեղի ունեցած տուրուդմփոցի երկրորդ «սերիան»: Այս անգամ ոչ թե քաշքշոցներ էին, այլ իսկական ծեծկռտուք. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարձակվել էին «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա:

Իսկ ինչի՞ց սկսվեց խորհրդարանի ծեծ ու ջարդը: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առավոտյան փորձում էր ելույթ ունենալ ու մեղադրել նախկիններին բանակից մարդկանց ազատելու, հայրենիքը դավաճանելու համար։

Վերջինս իր ելույթի ողջ ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին էր նայում, մեղադրանքներ հնչեցնում, իսկ վերջում էլ «արա»-ով դիմեց, ինչը հունից հանեց Օհանյանին: Վերջինս սեղանից վերցրեց ջրի շիշն ու նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ:

Դրանից հետո սկսվեց «շշերով պատերազմ». ՔՊ-ականները սկսեցին ջրի շշեր նետել միմյանց վրա, ու ՔՊ-ի գլխավոր կռվարարներն անցան «գործի»: Երեկվա ծեծկռտուքի գլխավոր «հերոսը» կրկին ծովագյուղցի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն էր, որին միացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը: Վերջիններս իրենց «նետեցին» ընդդիմության կողմը ու սկսեցին աջ ու ձախ հարվածներ հասցնել, ՔՊ-ական «հերոսներին» սկսեցին միանալ քավոր Վահե Ղալումյանը, Նարեկ Բաբայանը, Սիսակ Գաբրիելյանը, Ռուստամ Բաքոյանը:

Կռվի առաջին «ռաունդում», չգիտես ինչու, ՔՊ-ականներին չէր հաջողվում հանդարտեցնել երբեմնի չխոսացող, նախկին լրագրող Արեն Մկրտչյանին, ՊՊԾ-ականներին հաջողվեց ԱԺ դահլիճից դուրս հանել նրան, երբ արդեն Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը նրանց հրավիրել էր նիստերի դահլիճ՝ իրավիճակը հանդարտեցնելու: Ի դեպ, ողջ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դահլիճում հետևում էր այդ խայտառակությանը:

Երբ արդեն Սիմոնյանը հասկացավ, որ այլևս անհնարին է շարունակել, ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո, երբ պետք է օրենսդիրները վերադառնային բնականոն աշխատանքի, պարզվեց՝ հրահանգ է իջեցվել՝ ոչ թե իրար քաշքշել, հայհոյել, այլ ուղղակի ծեծել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Ու երբ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էր ելույթ ունենում, ՔՊ-ի «կարկառուն» կռվարար Վահագն Ալեքսանյանն իրեն նետեց Հակոբյանի վրա ու ոտքերով սկսեց հարվածել:

ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Հրաչյա Հակոբյանը, Նարեկ Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Սարգսյանը հարձակվեցին և նախ ծեծեցին Վահե Հակոբյանին, ապա նույն խմբակով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին:

Միայն այս ծեծից հետո Ալեն Սիմոնյանը հրահանգեց ՊՊԾ-ին թույլ տալ մտնել ԱԺ դահլիճ, մինչ այդ, առանց «խոչընդոտի», ընդդիմությունը բռնության ենթարկվեց: Ծեծողներն էլ գրեթե ամեն հարվածից նայում էին վարչապետի ուղղությամբ՝ կարծես հասկանալու համար, թե որքանով լավ են կատարում ստացած հրահանգը: Ողջ ընթացքում փողոցային հայհոյանքներ էին հնչում՝ առանց հաշվի առնելու, որ ԱԺ կին պատգամավորները ԱԺ դահլիճում էին:

Խորհրդարանի տարբեր անկյուններում ՔՊ-ականները հարվածում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. Սերգեյ Մովսիսյանն ու Մաթևոս Ասատրյանը հարձակվել էին Արթուր Ղազինյանի վրա, մի հատվածը հարվածում էր Արթուր Խաչատրյանին, մի խոսքով, փողոցային «բազար» էր: Ի վերջո, նորից հայտարարվեց ընդմիջում, ՔՊ-ականները հասան իրենց նպատակին ու հանդարտվեցին, իսկ արդյունքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնվեց հիվանդանոցում` աչքի հատվածում վնասվածքով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պարզել, թե ինչու երկրորդ անգամ, երբ խորհրդարանում իսկական ծեծ սկսվեց, ՊՊԾ-ն ուշ դահլիճ մտավ, այն էլ՝ առանց բարձրախոսով հրավերի, արդեն Վահե Հակոբյանին ու մյուսներին ծեծել էին, և, ընդհանրապես, ինչու է իր լիազորության շրջանակներից դուրս որոշում ՊՊԾ-ին դահլիճ հրավիրել, Սիմոնյանն ասաց, որ ինքը հարցազրույցներ չի տալիս և վերջ:

Իսկ ինչ վերաբերում է իրավապահ կողմին, ապա նրանք անելիքներ ունեն, քանի որ երեկ տեղի է ունեցել հանցագործություն: Հավելենք, որ ՀՀ դատախազությունը ԱԺ ծեծկռտուքի կադրը ուղարկել է ՀՔԾ՝ քրգործի շրջանակներում դիտարկելու համար: Իրավաբանները վստահ պնդում են, որ իշխանական պատգամավորները 2-րդ «ռաունդում», ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, խուլիգանություն են արել, որը «կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»:

Այս արարքի համար օրենսդիրը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Սպասենք հետևանքներին և տեսնենք, թե քրեական գործը ինչ ուղով կընթանա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։