Բրազիլիայում երկու ֆրանսիացի բարձրացել են Քրիստոս արձանի վրա
Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացու, ովքեր առանց թույլտվության բարձրացել են Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի արձանի վրա։ Այս մասին հայտնում է O Globo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես գրում է թերթը՝ արձանի փակվելուց հետո արձանի ներսում մնացել են Ֆրանսիայի երկու 28-ամյա քաղաքացիներ և բարձրացել դրա վրա երկուշաբթի վաղ առավոտյան:
Տղամարդիկ օգտագործել են հուշարձանի մեջ գտնվող աստիճանները, որոնք օգտագործվում են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
Օրինախախտներին նկատել է անվտանգության աշխատակիցը, որից հետո նրանք բերման են ենթարկվել։ Մոտ 2000 դոլար տուգանք վճարելուց հետո նրանք ազատ են արձակվել։