Լեհաստանը Աֆղանստանից տարհանել է մոտ 900 մարդու
Լեհաստանի իշխանությունները Աֆղանստանից տարհանել են մոտ 900 մարդու։ Այս մասին լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարշավան Քաբուլից տարհանում է Աֆղանստանի քաղաքացիներին, ովքեր համագործակցում էին Լեհաստանի դեսպանատան, լեհական ռազմական և միջազգային կազմակերպությունների հետ:
Այդ ամենի համար Լեհաստանը հատկացրել է մի քանի ռազմական տրանսպորտային և քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռներ: Վարչապետը մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ տեղի է ունեցել տարհանման 14 չվերթ: Նախ, ռազմական տրանսպորտային ինքնաթիռները տարհանված մարդկանցով Քաբուլից թռչել են Ուզբեկստան, իսկ այնտեղից քաղաքացիական ինքնաթիռները մարդկանց տեղափոխել են Լեհաստան:
Լեհաստանի վարչապետը նշել է, որ այսօր կավարտվի տարհանումը։