Ավստրալիան Աֆղանստանից տարհանել է չորս հազար մարդու
Ավստրալիան ութ օրվա ընթացքում Աֆղանստանից տարհանել է մոտ 4000 մարդու, ինչը երեք անգամ ավելի էր, քան ենթադրվում էր։ Այս մասին այսօր Կանբերայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
«Անցած գիշեր մոտ 1200 մարդ է տարհանվել Քաբուլից՝ Ավստրալիայի վեց չվերթով եւ Նոր Զելանդիայի մեկ չվերթով»,-ասել է Մորիսոնը: Նրա խոսքով՝ տարհանվածների թվում կան ավստրալացիներ, աֆղանցիներ եւ այլ երկրների քաղաքացիներ:
«Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ մոտ ութ հազար մարդ է տարհանվել այս գործողության արդյունքում վերջին ութ օրվա ընթացքում՝ օգտագործելով 29 չվերթ: Այժմ սա թերևս երեք անգամ ավելի է, քան մենք սպասում էինք»,-ասել է երկրի վարչապետը: