Թուրքիան Աֆղանստանից դուրս է հանում իր զինվորականներին
Թուրքիան Աֆղանստանից դուրս կբերի իր երկրի զինված ուժերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Աֆղանստանից Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը սկսվում է ստեղծված իրավիճակի գնահատումից հետո: Թուրքիայի զինված ուժերը վերադառնում են հայրենիք՝ գիտակցելով իրենց կատարած պարտք»։
Ընդգծենք, որ թուրք զինվորականներից զատ Աֆղանստանից տարհանվել են նաև թուրք բնակիչներ։