Ադրբեջանը էներգետիկ ենթակայաններ է կառուցում Ջաբրայիլում, Կուբաթլուում և Զանգելանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրության համաձայն, «Ազերեներջի» -ն 110/35/10 կՎ հզորությամբ ենթակայաններ է կառուցում Մեխակավանում (Ջաբրայիլ), Աղդամում (Ակնա), Սանասարի (Կուբաթլուի) և Կովսականի (Զանգելանի) շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Էներգետիկ կայանների կառուցման նպատակն է այդ շրջանները միացնել Ադրբեջանի ընդհանուր էներգետիկ համակարգին։
Նշվում է նաև, որ այլ շրջաններում ևս կիրականացվեն էներգետիկ ենթկառուցվածքների կառուցման աշխատանքներ։