Իշխանական լծակներին այսօր տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես չի կարելի հոսանքի հետ խաղալ. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել Արթուր Վանեցյանից:
Նա, մասնավորապես, գրել է.
«Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում։
Իշխանական լծակներին այսօր տիրապետողները նման են զրոյական փորձառություն ունեցող այն երեխաներին, որոնց ինչքան էլ ասում ես չի կարելի հոսանքի հետ խաղալ, միևնույն է, ասածդ հասկանում են միայն այն ժամանակ, երբ երկաթե ձողով մտնում են վարդակի մեջ։
Նրանք չեն հասկանում, որ հոսանքը վտանգ է, ու չեն լսում «մի՛ արա» հորդորը, հետո մի լավ հարված են ստանում ու սկսում սարսափել հոսանքից։
Նույնը մեր մոտ է։ Ասում ես չի՛ կարելի չբանակցել, չի՛ կարելի բանակցային գործընթացին այդպես անլուրջ ու մեծամիտ վերաբերել, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։
Ասում ես չի՛ կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, չի՛ կարելի շանտաժի լեզվով կամ գռեհիկ կերպով վերաբերել գործընկեր երկրներին, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, ու նրանք դառնում են ինքնուրույն որևէ բան որոշելուց սարսափողներ։
Վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում»: