Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Քաբուլի օդանավակայանում հնարավոր ահաբեկչության մասին
Բրիտանացի զինվորականները Քաբուլի օդանավակայանում ահաբեկչություն են կանխատեսել։ Այս մասին հայտարարել է թագավորության զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփին:
«Մեկ շաբաթում հետախուզությունն ավելի համոզվեց, որ օդանավակայանին սպասվում է մոտալուտ հարձակում»,-ասել է նա Sky News-ին:
Ըստ վարչության պետի՝ «Իսլամական պետության» զինյալները գիտակցում են, որ զանգվածային տարհանման պատճառով այնտեղ շատ մարդիկ են կենտրոնացած, և դա նրանք կօգտագործեն ահաբեկչություն իրականացնելու համար։