ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծըՄոսկվայի օդանավակայաններում մեկ օրվա ընթացքում ավելի քան 430 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվելԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՊետական պարգևների և դասային աստիճանի են արժանացել ՀՀ գլխավոր դատախազության երեք ներկայացուցիչներՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант»ԵՄ-ի՝ հայկական ապրանքների նկատմամբ առևտրային միջոցների կիրառման կարգավորումն ուժի մեջ կմտնի վաղըՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՈւիթքոֆն ու Քուշները կարող են հոկտեմբերին կրկին այցելել Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմըԿինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերածնվածը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Լոս ԱնջելեսումԷլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ էԱրփինե Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ու հանձնարարականներ տվելՀունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի ՈւզբեկստանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ
Հասարակություն

Լեղապարկի հեռացումը փրկություն է մի շարք բարդություններից (ֆոտո)

Լեղապարկը օրգանիզմում օժանդակ դերակատարություն ունի։ Այնտեղ կուտակվում է լեղի, որը օգնում է օրգանիզմին յուրացնել ճարպոտ սնունդը։ Բայց այս օրգանում կարող են նաև առաջանալ քարեր։ Ցավոք սրտի միակ բուժումը վիրահատական է։ Ժամանակի ընթացքում փորձարկվել են տարբեր մեթոդներ․ հատուկ քիմիական նյութեր են ներարկվել լեղապարկ, ուլտրաձայնով մանրացվել ու հեռացվել են քարերը։ Բայց փորձը ցույց է տվել, որ եթե լեղապարկում առաջացել է անգամ մեկ փոքր քար, ապա այս օրգանն այլևս լիարժեք չի կարողանա իրականացնել իր գործառույթը։ Լեղաքարային հիվանդության առանձնահատկության, բարդությունների ու բուժման մասին զրուցել ենք «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբույժ Լևոն Հենզելի Եսայանի հետ։

«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում լեղաքարային հիվանդները դիմում են հաճախ բարձիթողի վիճակում, հիվանդության բարդացած փուլերում։ Խնդիրը, բժիշկ Եսայանի խոսքով, նրանում է, որ մարդիկ չեն սիրում բժշկի այցելել, հետաձգում են այնքան, մինչև դանակը չի հասնում ոսկորին․«Մարդը պարբերական սուր ցավեր է ունենում աջ կողմում, երբեմն հնարավոր են նաև ցավեր սրտի շրջանում, բայց ցավերն անցնում են, ու մարդը մոռանում է դրանց մասին։ Այնինչ, ցավը ահազանգ է, որ լեղաքարերն արել են իրենց սև գործը, ու լեղապարկի բորբոքում է սկսվել, պետք է անմիջապես վիրահատվել»։ Բարձիթողի դեպքերում կարող է առաջանալ խոլանգիտ՝ լեղուղիների բորբոքում, և մեխանիկական դեղնուկ, երբ լեղու հոսքը դեպի 12 մատնյա աղիք խցանվում է։ Մեխանիկական դեղնուկը երկարաձգվելու դեպքում կարող է ախտահարել լյարդը, առաջացնել լյարդային խոր անբավարարությունը։ Նման դեպքերում բժիշկները ձգտում են հանել հիվանդին սուր վիճակից, կատարվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա, երբ էնդոսկոպով անցնելով դեպի 12-մատնյա աղի՝ լայնացնում են լուսանցքը, որի արդյունքում քարը ընկնում է։ Դեղնությունն անցնելուց հետո միայն կատարում են լեղապարկի հեռացում։ Ավելի ծանր դեպքերում լեղածորանի խցանումը կարող է առաջացնել ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ։ Այս դեպքում ևս իրականացվում է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա։ «Լեղապարկը այնուամենայնիվ հեռացվում է։ Նախկինում, երբ կատարվում էր պահպանողական միջամտություն, հեռացվում էին միայն քարերը, դրանք նորից առաջանում էին։ Իսկ թե ինչու՞ են առաջանում քարերը, գիտությանը դեռ հայտնի չէ։ Ի դեպ առավել վտանգավոր են մանր քարերը, հենց դրանք են առաջացնում խցանում, բայց եթե հետազոտությունը ցույց է տալիս մեծ քարեր, դա չի նշանակում, որ դրանից չեն առաջանա մանր քարեր։ Նշանակություն չունի նաև քարերի քանակը։ Անգամ մեկ մանր քարը կարող է ճակատագրական դեր խաղալ։Ամեն դեպքում, լեղաքարեր հայտնաբերելու, առավել ևս ցավեր ունենալու դեպքում, պետք է հնարավորինս շուտ պլանավորել վիրահատությունը։ Լեղաքարային հիվանդություն ունեցողները պետք է խուսափեն ճարպոտ սնունդ օգտագործելուց, այն ավելի է նպաստում լեղու առաջացմանը և լեղուղիների ակտիվ աշխատանքին և մեծանում է խցանման հավանականությունը»։ Ցավերը լինում են սուր, նոպայաձև ոը պարբերական։ Ճիշտ է՝ բժիշկ Եսայանի խոսքով լինում են դեպքեր, երբ մարդը տարիներ շարունակ ապրում է լեղապարկում ունենալով քարեր, որոնք նրան չեն անհանգստացնում և միայն հայտնաբերվում են հերձման ժամանակ։ Բայց առավել հաճախ դրանք հանգեցնում են լեղապարկի բորբոքման՝ խոլեցեստիտի։ Քարերի առաջացումը կախված չէ նաև տարիքից, կարող է առաջանալ ցանկացած տարիքում։

Լեղապարկի հեռացումը՝ խոլեցիստէկտոմիան, կատարվում է լապարասկոպիկ եղանակով, կատարվում է լապարասկոպիկ եղանակով 3-4 փոքր անցքերի միջոցով։ Հաշված ժամեր անցած հիվանդը կարող է կանգնել, իսկ 2 –րդ օրը վերադառնալ տուն։ Հիվանդը ցավեր չի ունենում, կյանքի որակը չի տուժում, միայն լեղին արդեն լեղապարկում կուտակվելու փոխարեն հոսում է դեպի 12-մատնյա աղի։ Վիրահատվածին նաև չեն ցուցվում առանձնահատուկ սահմանափակումներ։ Իհարկե, ճարպոտ սնունդը և ալկոհոլի չարաշահումը պետք է բացառել, բայց այնպես չէ, որ դրանք վնասակար են միայն վիրահատվածների համար։ Հենց ճարպոտ սնունդն ու ալկոհոլն են հիմնականում որովայնային բազմաթիվ հիվանդություններ հրահրում։