Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային այցով Երևանում է. նա հանդիպելու է ԱԺ պատգամավորների հետ
ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
3 խմբակցություններն էլ միասին աշխատելու և փոխհամագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։