ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Աֆղանստանից տարհանել են ավելի քան 95 հազար մարդու
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները օրական մոտ 13,400 մարդ են տարհանում Աֆղանստանից։ Օգոստոսի 14-ից ավելի քան 95,000 մարդ արդեն տարհանվել է:
Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը: «Մոտ 13,400 մարդ է տարհանվել Աֆղանստանից։ Օգոստոսի 14 -ից մենք տարհանել ենք 95,700 մարդու, իսկ հուլիսի վերջից ՝ մոտ 101,300 մարդու», -գրել է Բեյթսը Twitter-ում:
Հավելենք նաև, որ այսօրվա դրությամբ եվս ԱՄՆ-ի դաշնակիցների և եվրոպական մի շարք երկրների աջակցությամբ Աֆղանստանում բնակչության տարհանումը դեռ շարունակվում է։