Լսիր, այ կապիտուլյանտ, հոկտեմբերի 12-ին ես եմ քեզ ասել՝ դիմի ՌԴ նախագահին, որ պատերազմը դադարեցվի. Շարմազանով
Լսիր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր ալիևի խոսքերը՝ «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նույն «կիրթ» գործընկերդ էր ասում, որ Քարվաճառն ու Լաչինը մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչև վերջնական հանրաքվե տեղի չունենար։
Ու վերջապես. դու ես ասել ինչ պետք է՝ դա էլ կբանակցեմ։
Դու ես ասել՝ ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական է տրամադրված։
Այդ որտե՞ղ է երևացել նրա կառուցողականությունը։
Պատասխանդ չլսեցի։
Հոկտեմբերի 12-ին ես եմ քեզ ասել՝ դիմի ՌԴ նախագահին, որ պատերազմը դադարեցվի։
Դու հոկտեմբերի 19-ի առաջարկից հրաժարվել ես ու ավելի աղետալի պայմաններով նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ես ստորագրել։
Ինչու՞։
Այս հարցերիս պատասխանի ու ոչ թե ԱԺ ամբիոնից «լոլոներ» բարձրաձայնի»։